Յուլիա Նավալնայային հեղինակավոր մրցանակ է շնորհվել

Յուլիա Նավալնայային հեղինակավոր մրցանակ է շնորհվել

Յուլիա Նավալնայան պարգևատրվել է գերմանական հեղինակավոր՝ «Լրատվամիջոցների ազատության մրցանակով»։
Մրցանակը շնորհվել է նաև նրա հանգուցյալ ամուսնուն՝ ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն, ով փետրվարին իր մահկանացուն կնքեց ռուսաստանյան բանտում։ Նավալնիները արժանացել են մրցանակին՝ «ցուցաբերած խիզախության և Ռուսաստանում դաժան բռնապետության դեմ խիզախ ու ոչ բռնի պայքարի համար»։Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 19-ին Գերմանիայում։

«Այս մրցանակը հանձնում եք երկուսիս՝ ինձ և Ալեքսեյին։ Երկու ամիս առաջ Պուտինը սպանեց նրան բանտում։ Պետք է շարունակենք անել այն, ինչ նա արեց լրատվամիջոցների ազատության համար»,- մրցանակաբաշխության ժամանակ ասել է Յուլիա Նավալնայան։

Այս ապրիլի կեսերին հեղինակավոր Time ամսագիրը ընդգրկեց Յուլյա Նավալնայային աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում։