Բախումներ տաջիկա-ղրղզական սահմանին

Բախումներ տաջիկա-ղրղզական սահմանին

Ավելի քան երկու հարյուր մարդու մասնակցությամբ բախումներ են տեղի ունեցել տաջիկա-ղազախական սահմանին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության տարածած հայտարարությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Կոկ-Տաշ գյուղում։ Լեզվակռիվը վերաճել է բախման, որի ընթացքում երկու կողմերը իրար վրա քարեր են նետել։ Բախումը հնարավոր է եղել դադարեցնել սահմանապահ ծառայությունների միջամտությամբ։