Պուտինն ու Փաշինյանը կխոսեն Ղարաբաղի անվտանգության մասին

Պուտինն ու Փաշինյանը կխոսեն Ղարաբաղի անվտանգության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու է Ղարաբաղի անվտանգության հարցերի մասին։ Պուտինը նկատել է, որ խնդիրները շատ են, սակայն շփումները դրանց առնչությամբ, մշտական են։

«Բնականաբար մեր ուշադրության կենտրոնում լինելու են անվտանգության հարցերը, այդ թվում նաեւ՝ Ղարաբաղի հետ կապված։ Խնդիրները շատ են եւ ես համաձայն եմ Ձեզ հետ։ Մենք Ձեզ հետ մշտապես շփվում ենք։ Չգիտեմ, ամեն շաբաթ, կամ երկու շաբաթը մեկ անգամ մենք խոսում ենք հեռախոսով, դա հաստատ։ Այո, եւ նաեւ հանդիպումներն են մշտական, չնայած պանդեմիական շրջանին»,- ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը նաեւ ասել է, որ Փաշինյանի այցը նվիրված է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակին։