Դատավոր Աննա Փիլոսյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման առիթ չի հանդիսացել իմ դիմումը

Դատավոր Աննա Փիլոսյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման առիթ չի հանդիսացել իմ դիմումը

Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է.

Ի պատասխան լրագրողների բազմաթիվ զանգերի և հաղորդագրությունների, նշեմ, որ դատավոր Փիլոսյան Աննայի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման ԱՌԻԹ չի հանդիսացել իմ դիմումը։ 

Դատավորին կարգապականան պատասխանատվության ենթարկելու համար ես չեմ դիմել ո՛չ ԱՆ, ո՛չ էլ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, այլ կարգապահական վարույթի հարուցման առիթ է հանդիսացել ԶԼՄ հրապարակումը։ 

Մասնավորապես ես, օգտվելով իմ ՖԲ հարթակից, գրառում եմ կատարել առ այն, որ դատավոր Փիլոսյանը 2 տարի է չի տրամադրում դատական ակտը, իսկ այդ ընթացքում պատասխանողը հասցրել է սնանկ ճանաչվել։ Նշված գրառումը տարածել է iravaban.net կայքը , որին այդ մասով ես որևէ հարցազրույց չեմ տվել: Կայքը պարզապես տարածել է իմ գրառումը։ Հենց դա էլ հանդիսացել է դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու առիթ։ 

Ինչ վերաբերվում է ՖԲ-ում գրառում կատարելուն, ապա որևէ մեկի համար նորություն չէ, որ փաստաբանական գործունեության ընթացքում յուրաքանչյուր փաստաբան տարբեր հարթակներով պարբերաբար բարձրաձայնում է դատական համակարգում առկա, դատավորի աշխատելաոճի հետ կապված խնդիրները, հայտնում իր դժգոհությունները:

Ես կատարել եմ գրառում, որով բարձրաձայնել եմ առկա խնդիրը, ընդ որում՝ նմանատիպ գրառումներ կատարել եմ տարբեր դատավորների վերաբերյալ, ինչը բխում է վստահորդի շահից, որը, թերևս, փաստաբանի համար պետք է լինի առանցքային։

Իսկ ինչ վերաբերվում է կարգապահական տույժի ընտրված տեսակին, ապա գտնում եմ, որ այն խիստ է և համաչափ չէ դատավորի կողմից թույլ տրված խախտման բնույթին։