Միրզոյանն ու Բայրամովը հասել են եզրագծին․ Պետդեպը մանրամասնում է

Միրզոյանն ու Բայրամովը հասել են եզրագծին․ Պետդեպը մանրամասնում է

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը բանակցությունների եզրափակիչ փուլը կանցկացնեն ԱՄՆ-ում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ, ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։

«Քարտուղար Բլինքենը Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցությունների եզրափակիչ փուլին»,-ասված է հայտարարության մեջ.

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցային նոր գործընթացը մեկնարկել է մայիսի 1-ին՝ Վաշինգտոնում։

Այս ամբողջ ընթացքում տեղի են ունեցել ինչպես ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներ, այնպես էլ առանձին հանդիպումներ՝ Միրզոյան-Բայրամով, Բլինքեն-Միրզոյան և Բլինքեն-Բայրամով ձևաչափերով։