Կոսմետոլոգիական պրոցեդուրաներ, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղի առաջացման․ ներկայացնում է մասնագետը

Կոսմետոլոգիական պրոցեդուրաներ, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղի առաջացման․ ներկայացնում է մասնագետը

Ռուս օնկոլոգ, քիմիաթերապեւտ Անդրեյ Բազիլեւը ներկայացրել է այն կոսմետոլոգիական պրոցեդուրաները, որոնք կարող են լինել ոչ անվտանգ, եթե չարաշահվեն ու կարող են նույնիսկ հանգեցնել քաղցկեղի առաջացման։ Այս մասին հայտնում է «Пятый канал»-ը։

Մազերի հարդարանքի մասով, վտանգավոր է մազերի հաճախակի ուղղումը, քանի որ այն միջոցները, որոնք օգտագործվում են մազերի ուղղման համար, պարունակում են ֆորմալդեհիդ։ Մասնագետն ընդգծել է, որ վտանգավոր է ամսական ութ անգամից ավել մազերի ուղղումը։

Ի հեճուկս տարածված կարծիքի, մազերի հաճախակի ներկումը բնական հիմքով ներկերով, որեւէ վնաս չի կարող պարունակել, քանի որ ժամանակակից մազի ներկերի մեջ կարցերոգեն նյութեր այլեւս չեն ավելացվում։ Բազիլեւը խորհուրդ է տալիս բոլոր այն պրոցեդուրաներից, որոնց իրականացման ժամանակ օգտագործվում է դիոքսան։

Դիոքսանը կարող է օրգանիզմում տարատեսակ էնդոկրին խախտումների բերել, ինչը կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացման։ Բոթուլոտոքսինային ներարկումները, օրինակ ռիսկային չեն, իսկ եղունգների՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներով հաճախակի մշակումը կարող է բերել մաշկի քաղցկեղի առաջացման։ Այստեղ խոհուրդ է տրվում ուլտրամանուշակագույն ճառագայթներին դիմել ամսեկան ոչ ավել, քան 10-15 անգամ։