Հայ մարզիկը չորրորդ անգամ կարատեի չեմպիոն է դարձել 

Հայ մարզիկը չորրորդ անգամ կարատեի չեմպիոն է դարձել 

Հարավային Ռուսաստանի կյոկուշինկա կարատեի առաջնությանը ՌԴ Արմավիր քաղաքից հայազգի մարզիկ Յուրի Կիրակոսյանը 90 եւ ավելի կիլոգրամ քաշային կատեգորիայում հաջող մրցամարտ է ցուցաբերել եւ վստահ հաղթանակ տոնել։ Յուրին Հարավային Ռուսաստանի չեմպիոն է դառնում արդեն չորրորդ անգամ, թեեւ առաջնությունը հաղթել է վեցերորդ անգամ։ «Ես երեք մրցամարտ անցկացրեցի։

Ամենաբարդ մրցամարտը վերջինն է, քանի որ վերջին ախոյանս ամենից ուժեղն էր։ Վերջինս Դոնեցկից էր։ Նրանց թիմը առաջին անգամն էր մասնակցում այս առաջնությանը։ Առհասարակ՝ Դոնեցկից եկած կարատեիստները շատ ուժեղ են եւ ահագին ջանքեր պահանջվեցին, որպեսզի կարողանամ հաղթահարել վերջին մրցամարտս ու տոնել հաղթանակ»,- news-armavir-ի հետ զրույցում ասել է Յուրի Կիրակոսյանը։