Երկիր մոլորակին է մոտենում «Քաոսի աստվածը»

Երկիր մոլորակին է մոտենում «Քաոսի աստվածը»

Հսկայական երկնաքարը, որին նաեւ անվանում են «Քաոսի աստված», մոտենում է Երկիր մոլորակին։ Այն մոլորակին ամենամոտ կետում կլինի 2029 թվականին։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն, հավելելով, որ երկնաքարի լայնությունը կազմում է 335 մետր։

(99942) Ապոֆիս երկնաքարը կանցնի մեր մոլորակից մոտ 30 հազար կմ հեռավորությունից 2029 թվականի ապրիլի 13-ին։ Մոլորակային պաշտպանության կոնֆերանսի գիտնականները արդեն իսկ սկսել են քննարկել, թե ինչ ազդեցություն կունենա երկնաքարը Երկիր մոլորակի գրավիտացիայի վրա։

Չի բացառվում, որ միջամտություն իրականացվի, եւ նրա շարժման ուղղությունը փոփոխվի։