Առնվազն 14 մարդ է զոհվել Չինաստանում տեղի ունեցած հեղեղումների հետեւանքով

Առնվազն 14 մարդ է զոհվել Չինաստանում տեղի ունեցած հեղեղումների հետեւանքով

Չինաստանի հարավարեւմտյան հատվածում գտնվող Սիչուան նահանգում տեղատարափ անձրեւների հետեւանքով սկսված հեղեղումները առնվազն 14 մարդու կյանք են խլել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Մյանյին գավառի ղեկավարության կողմից հրապարակած տվյալները։ Ութ մարդ էլ համարվում է անհետ կորած։

Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհվածի եւ 10 անհետ կորածի մասին։

Նշենք, որ տեղատարափ անձրեւները Մյանյինում սկսվել են դեռ հունիսի 26-ից։ Տեղի ավելի քան 5600 բնակիչ տարհանվել է հարեւան շրջաններ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։