Հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկը նշում է ծննդյան հերթական տարեդարձը

 Հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկը նշում է ծննդյան հերթական տարեդարձը

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Հայաստանի ազգային  ընտրանու կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանը նշում է  ծննդյան  հերթական տարեդարձը։ Սարգիս Հովսեփյանը իր կարիերան, հիշեցնենք,  սկսել է Երևանի «Մալաթիա» ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1990 թվականին մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարին։ 1991թվականին տեղափոխվել է Վանաձորի «Լոռի», որտեղ հանդես է եկել ԽՍՀՄ վերջին առաջնության 2-րդ խմբում։ Հայաստանի անկախացումից հետո տեղափոխվել է նորաստեղծ ՀՄԸՄ ակումբ, որի կազմում 1992 թվականին դարձել է Հայաստանի անդրանիկ առաջնության չեմպիոն։

Վեց տարի հանդես գալով ՀՄԸՄ-ի (հետագայում՝ Փյունիկ ) կազմում դառնում է Հայաստանի եռակի չեմպիոն և գավաթակիր։ 1998 թվականին տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», որտեղ հանդես է գալիս մինչև 2003 թվականը։ 1998 թվականի ամռանը տեղափոխվում է Պրեմիեր Լիգայի մեկ այլ՝ Մոսկվայի «Տորպեդո Մետալուրգ» ակումբ։ 2004 թվականի գարնանը մարզչի հետ տարաձայնությունների պատճառով լքում է Մոսկվան և վերադառնում «Փյունիկ», ուր հանդես է եկել մինչև 2012 թվականի սեպտեմբերի 20-ը։ 2012 թվականի սեպտեմբերի 20-ին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։