Պուտինը չի բացառել, որ կարող է առաջադրվել նախագահական նոր ժամկետի համար

Պուտինը չի բացառել, որ կարող է առաջադրվել նախագահական նոր ժամկետի համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կարող է առաջադրվել նախագահական նոր ժամկետի համար, եթե համապատասխան փոփոխությունը Սահմանադրության մեջ կատարվի։ Այս մասին նա հայտարարել է Россия-1-ի եթերում «Россия. Кремль. Путин» հաղորդմանը տված հարցազրույցում։

«Ինձ համար դեռ ոչինչ չեմ որոշել։ Չեմ բացառում այն հնարավորությունը, որ եթե հնարավորություն ստեղծվի Սահմանադրությամբ, կրկին կառաջադրվեմ։ Տեսնենք, թե ինչպես կստացվի»,- ասել է նա։

Միաժամանակ նաեւ նա կոչ է արել բոլոր պաշտոնյաներին զբաղվել իրենց անմիջական աշխատանքով եւ ոչ թե իրեն քաղաքական ժառանգորդներ որոնել։ «Պետք է աշխատել եւ ոչ թե ժառանգորդներ որոնել»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ եթե համապատասխան սահմանադրական փոփոխությունն օրինակ չկատարվի առաջիկա երկու տարում, ապա իշխանության շատ մակարդակներում կսկսվեն իր համար քաղաքական ժառանգորդի որոնման աշխատանքները եւ կտուժի ամենօրյա ռիթմիկ աշխատանքը։