ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանական «Քարաբագ» ՖԱ մեդիա բաժնի ղեկավարի գրառման հետքերով

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանական «Քարաբագ» ՖԱ մեդիա բաժնի ղեկավարի գրառման հետքերով

Իսպանական Marca-ի տեղեկություններով,  ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանական «Քարաբագ» ՖԱ մեդիա բաժնի ղեկավարի՝ Նուրլան Իբրահիմովի՝ Ֆեյսբուքում արած տեռորիստական գրառման հետքերով:

Հիշեցնենք, որ Նուրլան Իբրահիմովը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ պետք է բոլոր հայերը վերացվեն, հայ երեխաներն ու կանայք սպանվեն։ Համացանցում ճնշումներից հետո սակայն գրառումը Իբրահիմովը հեռացրեց, բայց, ինչպես երևում է, Իբրահիմովին դա չի փրկել, գրառմանը արդեն անդրադառնում է աշխարհում մարզական ամենահայտնի պարբերականներից մեկը ՝ Marca-ն։