Կխաղա՞ Մխիթարյանն այսօր կիսաեզրափակչում

Կխաղա՞ Մխիթարյանն այսօր կիսաեզրափակչում

Այսօր՝ մայիսի 10-ին, աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակում տեղի է ունենալու միլանյան դերբի՝ «Միլանը» ուժերն է չափելու Մխիթարյանի «Ինտերի» հետ։ Դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 16-ին։

«Ինտեր»-«Միլան» զույգի հաղթողը Ստամբուլում կայանալիք եզրափակչում, հիշեցնենք, մրցելու է «Սիթի»-«Ռեալ» զույգի հաղթողի հետ։

Մարզական առաջատար պարբերականները մեկը մյուսի հետևից հոդվածներ են հրապարակում առաջիկա այս հանդիպման վերաբերյալ, անում կանխատեսնումներ, խոսում նաև հավանական մեկնարկային կազմերի մասին։

Հատկանշական է, որ գրեթե բոլոր հրապարակումներում Հայսատանի ազգային հավաքականի նախկին ավագը ընդգրկված է «Ինտերի» հավանական մեկնարկային կազմում։