ԱՄՆ-ն կվերականգնի սանկցիաներն ընդդեմ Իրանի․ հայտարարել է Մայք Պոմպեոն

ԱՄՆ-ն կվերականգնի սանկցիաներն ընդդեմ Իրանի․ հայտարարել է Մայք Պոմպեոն

Միացյալ Նահանգները կվերականգնի սանկցիաներն ընդդեմ Իրանի սեպտեմբերի քսանին Գրինվիչի ժամանակով ուղիղ կեսգիշերին։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները երեսնօրյա պրոցես է սկսել Իրանի դեմ ՄԱԿ սահմանած բոլոր սանկցիաների վերականգնման համար։ Դա արվեց այն բանից հետո, երբ ՄԱԿ ԱԽ-ն ի վիճակի չգտնվեց մնալ խաղաղության եւ անվտանգության պահպանման իր առաքելության մեջ։ Այդ սանկցիաները կվերականգնվեն սեպտեմբերի քսանի՝ Գրինվիչի ժամանակով ուղիղ կեսգիշերին»,- թվիթերյան իր էջում գրել է պետքարտուղար Պոմպեոն։