Արձանագրենք, ստեղծված դրության մեղավորը դեղագետ-«վիրաբույժն» է

Արձանագրենք, ստեղծված դրության մեղավորը դեղագետ-«վիրաբույժն» է

Պատուհասի լատենտ աջակիցները, չարիքի կողմից երկրի գլխին այսքան աղետ բերելուց հետո, դեմքի միամիտ արտահայտությամբ հաճախ հարցնում են.
- Իսկ ի՞նչ կարող է անել ստեղծված վիճակում «խեղճը»: 

Ալեգորիկ օրինակով պատասխանեմ: 

Զարտուղի ճանապարհներով միջակ դեղագետը դառնում է գլխավոր վիրաբույժ: Միջին ծանրության հիվանդին վիրահատելիս հասցնում է կրիտիկական վիճակի: 

Արձանագրենք, ստեղծված դրության մեղավորը դեղագետ-«վիրաբույժն» է…
Պարզվում է, որ անհրաժեշտ են ոլորտի լավագույնները՝ փորձելու ինչ որ բան շտկել՝ գոնե նվազագույն կորուստներով: 

Միջակ դեղագետը իհարկե չի մտնում լավագույն վիրաբույժների թվի մեջ: 
Արած հանցագործության համար էլ նա պետք է պատասխանատվություն կրի: 
Չէ՞ որ միջին ծանրության վիրահատությունը դարձրել է բարդագույն…
Մեղմ ասած տարօրինակ կլինի, եթե հիվանդի մահանալուց հետո ընտանիքի անդամները սկսեն խղճալ մահվան հեղինակին և հայտարարեն, որ վիճակը ծանրագույն էր և «բժիշկը» ոչինչ անել չէր կարող, մեղք չունի: 
Մի՛ մոռացեք պատճառահետևանքային կապը…
հ.գ. Նկարում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակի ցույցն է, 25.12.22: 
120.000 հայ հայտնվել է թշնամու շրջափակման մեջ, որովհետև ՀՀ իշխանությունը հակապետական է, հակահայկական:

Արսեն Ջուլֆալակյանը