TotoGaming-ը կհովանավորի Միհրան Հարությունյանի մարզական գործունեությանը. տեսանյութ

TotoGaming-ը կհովանավորի Միհրան Հարությունյանի մարզական գործունեությանը. տեսանյութ

Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա TotoGaming ընկերությունը ձգտում է մշտապես լինել հայկական սպորտի կողքին։ Նպատակն է հնարավորինս աջակցել մարզաշխարհի ներկայացուցիչներին։ Սա արդեն վաղուց կայացած ավանդույթ է, որն ունի շարունակական բնույթ։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, այժմ խառը մենամարտերով զբաղվող Միհրան Հարությունյանի՝ TotoGaming-ի գրասենյակ այցից հետո պարզ է դարձել, որ TotoGaming-ը մեկ տարի տևողությամբ ֆինանսական աջակցություն կցուցաբերի Միհրանի մարզական գործունեությանը։ Գաղափարը մեկն է՝ սատար կանգնել հայ մարզիկներին։ Դեռ ավելին, Հարությունյանի և TotoGaming-ի մարկետինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացանք նաև, որ Միհրանի օժանդակությամբ և մասնակցությամբ, TotoGaming-ը պատրաստվում է իրականացնել մի շարք սոցիալական նախագծեր, որոնք կրկին միտված են խթանելու սպորտի և առողջ ապրելակերպի տարածումը Հայաստանում։ 

«Այս նախաձեռնությունը իրականում շատ խոստումնալից է մեզ համար, մենք բոլորս շատ ենք սպասել այս օրվան։ TotoGaming-ը միշտ է եղել սպորտի կողքին ու պատրատ է միշտ կանգնել սպորտի թիկունքին։ Միհրան Հարությունյանը նույնպես մեզ հետ կիսում է սպորտի նկատմամբ մեր պատկերացումները։ Մենք հույս ունենք, որ այս մեկ տարին լինելու է ուժեղ ու չեմպիոնական բոլորիս համար»,- ասաց TotoGaming-ի մարկետինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանը։ 
«Ես վստահ եմ, որ այս մեկ տարվա ընթացքում ցնցելու ենք բոլորի պատկերացումները սպորտի հետ կապված։ Ինչպես գիտեք, հովանավորչությունը տևելու է մեկ տարի՝ կապված համատեղ նախագծերի հաջողություններից, բայց ես վստահ եմ, որ այս համագործակցությունը դեռ երկար է տևելու»,- հույս հայտնեց Թոքմաջյանը։ 

Հարությունյանը ևս ոգևորված է այս համագործակցությունից, նրա պնդմամբ՝ ամեն ինչ անելու է սպասելիքները արդարացնելու համար, իրեն դրսևորելու է իր ուժերի ներածին չափով։ 
Հարությունյանը լրագրողների խնդրանքով անգամ հայերեն պատասխանեց մի քանի հարցի։ Մասնավորապես հարցին, թե արդյոք հե՞շտ էր իր համար ըմբշամարտից միանգամից անցում կատարել խառը մենամարտերին, Հարությունյանը պատասխանեց․ «Չէ, իրոք շատ դժվար էր, դե հեշտ բան իրականում չկա։ Ես փոքրուց մինչև վերջերս էլ ըմբշամարտով եմ զբաղվել։ Իսկ խառը մենամարտերում, փաստորեն, էլ մեկ սպորտ չէ, մի քանի մարզաձևեր են, որոնցով միաժամանակ պիտի զբաղվես, պետք է բոլորն արդեն լավ իմանաս, այո, իրոք դժվար է, բայց պետք է աշխատել»,- ասաց Հարությունյանը։ 

Մարզիկը ասուլիսից հետո, հյուրասեղանի շուրջ հանդիպեց նաև իր երկրպագուներին, խոսք տվեց, որ իրենց չի հիասթափեցնելու, ամեն բան անելու է երկրպագուների սպասելիքները արդարացնելու համար։ Ի դեպ, Թոքմաջյանը հավելեց, որ սպորտին աջակցելու պրոցեսը միայն Հարությունյանով չի սահմանափակվելու, իրենք պատրաստ են հովանավորելու նաև այլ հայ մարզիկների։ 
 

Մանրամասն՝ տեսանյութում