Հաջորդ անգամ ասելու է. «Կեցցեն մեր թոռները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»

Հաջորդ անգամ ասելու է. «Կեցցեն մեր թոռները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»

2022 թվականի դեկտեմբերի 31-ին հղված Ծնննդյան տոների ուղերձը Նիկոլ Փաշինյանն ամփոփեց այսպես. «Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»: Նախքան 44-օրյա պատերազմում պարտվելն ու այդ պարտությամբ հպարտանալը, Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում»: Այսինքն, 2022 թվականի դեկտեմբերին 31-ին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախկին Հայաստանում, գոնե մինչեւ պատերազմը, մարդիկ ազատ եւ երջանիկ էին, հիմա ազատ ու երջանիկ չեն, բայց ինքը ուզում է, որ մեր երեխաներն ազատ ու երջանիկ լինեն: Սա խոստովանություն է, որ թավշյա գործիչները դժբախտացրել են Հայաստանի քաղաքացիներին: Մենք անդրադարձ ունենք 2023 թվականի հունվարի 3-ին:

Թեման նորից բարձրացնելու առիթը թավշյաների հորինած Քաղաքացու օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձն էր, որում նա կրկնեց նույն նախադասությունը. «Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»: Արդեն երկրորդ անգամ է խոստովանում, որ 2018 թվականից այսկողմ իր թիմը դժբախտացրել է Հայաստանի քաղաքացիներին ու ընդամենը ուզում է երջանիկ ու ազատ լինեն մեր երեխաները: Հայտնի խոսք կա՝ ուզելը վնասակար չէ: Վնասակար է անգործությունը, ստախոսությունը, չարությունը: Որակներ, որ հատուկ են թավշյաներին:

Այսպես որ գնա Նիկոլ Փաշինյանի հաջորդ ուղերձը կավարտվի այլ ցանկությամբ. «Կեցցեն մեր թոռները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ