Իրանի խորհրդարանն ընդունել է ՇՀԿ-ին միանալու մասին օրինագիծը

Իրանի խորհրդարանն ընդունել է ՇՀԿ-ին միանալու մասին օրինագիծը

Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է երկրի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ), հաղորդում է Mehr գործակալությունը։

Նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 205 խորհրդարանական, դեմ՝ 3, ձեռնպահ՝ եւս 4-ը։

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Աբուլֆազլ Ամույին նշել է, որ Իրանի անդամակցության պայմանը կազմակերպության կողմից մինչ այժմ ընդունված բոլոր փաստաթղթերի հաստատումն է. 

«Եթե ՇՀԿ-ն հաստատի որևէ նոր փաստաթուղթ՝ առաջիկայում խորհրդարանը նույնպես պետք է քննարկի ու հաստատի այն»։