Մխիթարյանը խոսել է Միրչա Լուչեսկուի մասին

 Մխիթարյանը խոսել է Միրչա Լուչեսկուի մասին

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Միրչա Լուչեսկուին։ «Շախտյորի» և Կիևի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին.

«Տեղեկանալով Ձեր մարզչական կարիերան ավարտելու մասին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ տաղանդի նկատմամբ Ձեր հավատի համար։

Շնորհակալություն Ձեր վստահության համար։ Շնորհակալություն իմ կարիերայում Ձեր ունեցած դերի համար։ Դուք ինձ համար ավելին եք, քան պարզապես մարզիչ։ Ձեր ներդրումը մեծ է իմ, որպես պրոֆեսիոնալ մարզիկի, ձևավորման մեջ։
Շնորհակալություն, միստր։ Ձեզ ամենալավն եմ մաղթում»,- նշել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն ու առաջատարը։