Հիմա Փաշինյանը ճիշտ բաներ է ասում․ Ալիև

Հիմա Փաշինյանը ճիշտ բաներ է ասում․ Ալիև

«Բանակցային սեղանի ամենակարևոր հարցերից մեկը, որը պետք է լուծվի, Հայաստանի պաշտոնական համաձայնությունն է՝ զերծ մնալ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամը Ալիևը։

«Այդ մասին նրանք արդեն բանավոր հայտարարել են։ Դիրքորոշում ենք համարում ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Ղարաբաղը Ադրբեջան է։ Կուզեինք, որ նա նման հայտարարություն աներ 2019 թվականին, սակայն Ստենփակերտում նա բոլորովին այլ բան ասաց։
Հիմա Փաշինյանը ճիշտ բաներ է ասում, բայց դրա տակ պետք է իր ստորագրությունը դնի»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։

Նա հայկական կողմին կոնկրետ պահանջ է ներկայացրել. 

«Փաշինյանը պետք է լրացնի այն բաց կետը, որի շուրջ մենք համաձայնության չենք եկել խաղաղության պայմանագրի նախագծում, և որը հստակ ցույց է տալիս, որ նրանք տարածքային պահանջներ չունեն։ 
Նրանց դիրքորոշումը մի փոքր երկիմաստ է. Ասում են՝ «մենք ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը», նույնիսկ նշում են պարամետրերը, բայց միաժամանակ ասում են, որ Ղարաբաղի հայկական փոքրամասնությունը պետք է ներառվի համաձայնագրում, ինչը ընդհանրապես անհնար է։ 
Եթե հայերը ցանկանում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության մասին, ապա մենք ուզում ենք խոսել նաև Զանգեզուրի, Սևանի ու Երևանի ադրբեջանցիների իրավունքների և անվտանգության մասին։ Այնպես որ, կարծում եմ, որ դա լիովին տրամաբանական է: Հուսով եմ՝ դուրս կգանք եզրափակիչ փուլ, թեեւ դժվար է կանխատեսել ինչ կլինի։ Կարող եմ միայն կանխատեսել, թե ինչ է կախված բացառապես մեզանից։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա մենք հույսեր ենք կապում դրանց հետ, բայց պետք է ավելի քիչ լավատես լինել ու ավելի շատ իրատես»։