YouTube-ը կթողարկի ստրիմինգային ծառայությունների ագրեգատոր

YouTube-ը կթողարկի ստրիմինգային ծառայությունների ագրեգատոր

YouTube տեսահոսթինգային ցանցը թողարկելու է ագրեգատոր հարթակ՝ սրիտմինգային ծառայոյթւոնների համար, ինչպես որ ունեն Amazon-ն ու Apple-ը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Ծառայությունն իր հարթակում կմիաորի տարբեր տեսակի ստրիմինգային ծառայություններ եւ կներդնի բաժանորդագրության ընտրության ներքիին հավելված։ Այն առայժմ կրում է «Ալիքների խանութ» աշխատանքային անունը։ Այս նոր ագրեգատորով մասնագետները զբաղվում են արդեն մեկ ու կես տարի։

Նշվում է, որ ներկայումս YouTube-ը սկսել է բանակցություններ խոշոր իրավատերերի հետ։ Նոր ագրեգատորից ստանալիք եկամուտները YouTube-ը կիսելու է գործընկեր ծառայությունների հետ։ Ընդ որում, պայմանները՝ գործընկերոջից գործընկեր, կարող են լինել խիստ տարբեր։ Նոր ագրեգատորը կսկսի աշխատել նախ ԱՄՆ-ում իսկ հետո արդեն այլ երկրներում։