Նախագահական ընտրություններին կմասնակցի երեք թեկնածու

Շրի Լանկայի խորհրդարանը հատուկ նիստում հավանություն է տվել երեք թեկնածուների, ովքեր մասնակցելու են կայանալիք նախագահական ընտրություններին։ Նրանք են՝ նախագահի լիազորությունների ժամանակավոր պաշտոնակատար Ռանիլ Վիկրամասինգխեն, ընդդիմության ներկայացուցիչներ Անուր Կումար Դիսանյանկան եւ Դալլաս Ալլահապերուման։
Ի դեպ, Ալլահապերումայի թեկնածությունն առաջադրել է Սաջիթ Պրեմադասան։ Նրան աջակցում է նաեւ պառլամենտական ընդդիմությունը։ Նախագահական ընտրությունները կկայանան հուլիսի քսանին՝ պառլամենտում։
Կարծիքներ