Սելֆի անելիս սայթաքել է եւ ընկել անդունդը

Սելֆի անելիս սայթաքել է եւ ընկել անդունդը

20-ամյա ուսանողը ընկել է անդունդն ու մահացել՝ քարափի եզրին կանգնած սելֆի անելիս։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Դեպքը տեղի է ունեցել Իռլանդիայում, Մոհեր կոմսության Քլեր բարձունքի շրջանում։

Ականատեսները պատմել են, որ նա սայթաքել է եւ սմարթֆոնը ձեռքին ընկել անդունդը։ Հայտնի է, որ զոհված ուսանողը սովորելիս է եղել Դուբլինի համալսարանում եւ Հնդկաստանի քաղաքացի է։ Անդուդնի խորությունը կազմել է 120-214 մետր։