«Ֆեյսբուքը» ստորջրյա մալուխ կանցկացնի Աֆրիկայի շուրջ

«Ֆեյսբուքը» ստորջրյա մալուխ կանցկացնի Աֆրիկայի շուրջ

«Ֆեյսբուք» ընկերությունը մտադիր է Աֆրիկա մայրցամաքի շուրջ ստորջրյա մալուխ անցկացնել, որպեսզի նվազեցնի մայրցամաքի ինտերնետ մատակարարման ծախսերն ու դյուրացնի սոցկայքերում մայրցամաքի բնակիչների գրանցումը։ Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին։ Ըստ հրապարակման նախագիծը, որի շրջանակներում մալուխն է անցկացվելու, կոչվում է «Սիմբա» ի պատիվ «Առյուծ արքա» մուլտի հերոսի։ Մալուխն անցնելու է մի քանի երկրներով։ Սոցցանցի ղեկավարությունը հրաժարվել է այս առնչությամբ որեւէ բան մեկնաբանել, թեեւ նաեւ պարբերականի հետ զրույցում սոցկայքի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք շատ ավելիին են պատրաստ, եթե խոսքը վերաբերում է սոցկայքի տարածմանը։