Ռոբերտ Քոչարյանը դատարանում է

Ռոբերտ Քոչարյանը դատարանում է

«Սիլվայի գործով» ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ մեկնարկել է  հերթական նիստը։ Գործով, հիշեցնեք, անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Թե Քոչարյանը, թե Գևորգյանը ներկայացել են դատարան։

Նշենք, որ նախորդ նիստը կայացել էր նոյեմբերի 15-ին, սակայն թե դատախազության ներկայացուցիչները, թե պաշտպանական կողմը ապացույցների հետազոտման ժամանակ թարգմանության հետ կապված մի շարք անճշտություններ էին հայտնաբերել։ Նախ Սիլվա անունը անգլերենից հայերեն թարգմանելիս վերածվել էր թվերի, ինչը նիստերի դահլիճում պարզապես ծիծաղ էր առաջացրել։ Թարգմանիչին հրավիրել էին դատարան, սակայն չէր ներկայացել, հնարվոր է այսօր ներկայանա։