Հրդեհ՝ անկողնային պարագաների արտադրամասում

Հրդեհ՝ անկողնային պարագաների արտադրամասում

Հուլիսի 19-ին, ժամը 15։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արտաշիսյան փողոցում գտնվող անկողնային պարագաների արտադրամասում։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցում գտնվող «Զոր-Ագատա» ՍՊԸ-ի արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։26-ին, մարվել՝ 17։44-ին։ Մոտ 70 քմ տարածքում այրվել է կուտակված սինթետիկ բամբակ եւ ջերմահարվել՝ երկու հաստոց։