Փաստաբանը Վահագն Հարությունյանի գտնվելու վայրի մասին

Փաստաբանը Վահագն Հարությունյանի գտնվելու վայրի մասին

Մարտի 1-ի գործով քննչա­կան խմբի նախկին ղեկա­վար, նույն գործով ապա­ցույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգ­րավված  ու հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը Մոսկվայում անցնում է բուժման 2-րդ կուրսը, նա հնարավոր է՝ վիրահատվի։  Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց վերջինիս փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Այնպես չէ, որ բուժման կուրսը մեկանգամյա գործողություն է և հիմա հարցը քննարկվում է հետևյալի շուրջ՝ սրտի վիրահատություն անե՞ն, թե չէ։ Այս պահին վիրահատման ենթակա չէ, բայց այնպես էլ չէ, որ բուժում չի ստանում»,- ասաց Միհրան Պողոսյանը, որը ավելի վաղ  հայտարարել էր, որ նոյեմբերի վերջին, երբ ավարտվի իր պաշտպանյալի բուժման կուրսը, նրան խորհուրդ է տալու լավ ծանրութեթև անել՝ արժե՞ արդարադատության հետևից գալ Հայաստան, թե՝ ոչ։

Այսինքն, ըստ փաստաբանի, իր խորհուրդների պատճառով չէ, որ Վահագն Հարությունյանը Հայաստանում չէ։ 

Փոխարենը, նա այս ընթացքում դատի է տվել ՀՀ հատուկ քննչական ծառա­յության պետ Սասուն Խաչատրյանին՝ նրանից պահանջելով հերքել իր կողմից զրպար­տություն համարվող տեքստը: Նշենք, որ այս գործով Վահագն Հարությունյանի փաստաբանը Հարություն Հարությունյանն է, ում հետ սակայն, կապվել չհաջողվեց։

Միհրան Պողոսյանը իր մյուս պաշտպանյալի՝ Յուրի խաչատուրովի խափանման միջոցը վերացնելու հայցով  սեպտեմբերի 19-ին դիմել էր Վճռաբեկ դատարան։  Այս պահին գործը վարույթ ընդունվելու մասին որևէ տվյալ փաստաբանը չունի։