Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով քրգործ է հարուցվել
Դեկտեմբերի 1-ին մարտական դիրքում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային մահացու վնասվածքով հայտնաբերված Գոռ Սարգսյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը), կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018թ. դեկտեմբերի 1-ին` ժամը 20:55-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Նոր Նորքի զ/կ):
Նա Արարատի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կարծիքներ