Այսօրվա սբ․ պատարագն իրոք Աստվածային էր․ Նազենի Հովհաննիսյանը՝ Գեղարդի վանքում

Այսօրվա սբ․ պատարագն իրոք Աստվածային էր․ Նազենի Հովհաննիսյանը՝ Գեղարդի վանքում

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել,որոնք արվել են Գեղարդի վանքում։ Հաղորդավարուհին կրում է երկար, սեւ վերարկու, ինչպես նաեւ նույն գույնի հանդերձանք։ Լուսանկարին կից նա գրել է․

«Մեր խաչքարերը հայի պես են․ չկրկնվող, կնչռոտ, դիմացկուն ու ․․․ Ժամանակը հաղթած։ Ամեն մի նախշի մեջ՝ մի ամբողջ պատմություն։ Մենք՝ հայերս, պիտի՛ լինենք մեր Խաչքարի պես․ հոգեւոր, Խաչապահապան ու ԿՈՆԿՐԵՏ (հստակ դիմագծով)։ Ժանեկազարդ խաչքարերը՝ Գեղարդի վանքի խոսուն վկաները։ Հայը, որը քարին Հոգի է տալիս, իսկ մարդուն՝ (հոգուն) քար սարքում․․․ Հ․Գ․ Այսօրվա սբ․ պատարագն իրոք Աստվածային էր, քարացած սրտին կյանք ու սեր տվող։ Աստված թող խաղաղ պահի մեր Հոգիները»։