ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը դուրս է գալիս ընտրապայքարից

ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը դուրս է գալիս ընտրապայքարից

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ կուսակցության համապետական եւ տարածքային ցուցակներով առաջադրված Բագրատ Եսայանը հայտնել է, որ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, իր ֆեյսբուքյան էջում նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի ընկերներ, բարեկամներ, ծանոթներ ու անծանոթներ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ անձնական պատճառներով ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին, որն այսօր չեղյալ կհամարի իմ գրանցումը, որպես N4 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով, ինչպես նաեւ ՀՅԴ համապետական ցանկով առաջադրված թեկնածու։ Պատճառները անձնական են, խնդրում եմ այլ մեկնաբանություններ չտալ։ Կարծում եմ այդ ընտրատարծքում ՀՅԴ ցանկում ընդգրկված յուրաքանչյուր անհատ կարող է ըստ արժանվույն ներկայացնել կուսակցությունը»։