Թրամփը չի հանդիպի՞ Պուտինի հետ

Թրամփը չի հանդիպի՞ Պուտինի հետ

Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե հնարավոր է, որ «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը չկայանա, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ներկա պահի դրությամբ ամերիկյան վարչակազմից նոր տեղեկություն Կրեմլը չի ստացել։ Հիշեցնենք, որ Թրամփը իր խոսքում ասել էր, որ Պուտինի հետ հանդիպումը կարող է չեղյալ հայտարարվել Կերչի նեղուցում տեղի ունեցած ռուս-ուկրաինական ծովային բախման հետեւանքով։