Նախագահը ստորագրել է հատուկ դրության սահմանման որոշումը

Նախագահը ստորագրել է հատուկ դրության սահմանման որոշումը

 

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է երկրի մի շարք շրջաններում հատուկ կամ ռազմական դրություն սահմանելու մասին որոշումը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Հավելենք, որ այն ստորագրվել է նաեւ Գերագույն Ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիյի կողմից։

Հիշեցնենք, որ որոշումը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, կապված նախագահի հրամանագրի եւ Ռադայի հաստատած որոշման միջեւ առկա տարբերությունների պատճառով։ Մասնավորապես, Պորոշենկոն նախապաես հրամանագրում գրել էր, որ հատուկ կամ ռազմական դրության ժամկետը 60 օր է լինելու, սակայն Ռադան հաստատել էր միայն 30-օրյա ժամկետով հատուկ դրություն մտցնելու մասին որոշումը։ Հատուկ դրությունը կվերջանա ընթացիկ տարվա դեկտեմբերի 26-ին։ Այն կգործի Վինիցկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Լուգանսկի, Նիկոլաեւսկի, Օդեսայի, Սումսկի, Խարկովի, Խերսոնի, Չերնիգովսկի մարզերում, Ուկրաինայի ներքին ջրերում եւ Ազովո-Կերչյան ակվատորիայում։