Դեռ հայտնի չէ՝ ձերբակալված նավերը կվերադարձվեն, թե՝ ոչ

Դեռ հայտնի չէ՝ ձերբակալված նավերը կվերադարձվեն, թե՝ ոչ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է այն հարցին, թե նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում տեղի ունեցած ռուս-ուկրաինական ծովային բախման հետեւանքով ձերբակալված ուկրաինական նավերը վերադարձվելու են արդյոք ուկրաինական կողմին, թե՝ ոչ։ Պեսկովը մասնավորապես ասել է, որ ինքը չի կարող հստակ ասել այդ մասին։ «Ես չեմ կարող հստակ պատասխանել այդ հարցին, որովհետեւ դեռ երկրի ղեկավարության մոտեցումը հարցի մասին չեմ ճշտել»,- մասնավորապես ասել է ՌԴ նախագահի խորհրդականը։