Նախագահի վարկանիշը նոր հակառեկորդ է գրանցել

Նախագահի վարկանիշը նոր հակառեկորդ է գրանցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նոր հակառեկորդ է գրանցել։ Ըստ Gallup-ի անցկացրած հարցումների, ամերիկացիների միայն 38 տոկոսն է, որ աջակցում է Սպիտակ տան ներկայիս ղեկավարին, իսկ ահա 60 տոկոսը դեմ է նրա քաղաքական գծին, որը եւ իրականացվում է ներկայումս գործող վարչակազմի կողմից։ Ինչպես հայտնում է CNN-ը, այսպիսով ԱՄՆ 10 քաղաքացիներից 6-ը այլեւս հավանություն չի տալիս Թրամփին։

Նշենք, որ մինչ այս, իրականացված հարցումների արդյունքները ցույց էին տվել, որ Թրամփի վարկանիշը 40 տոկոս է, ինչը նշանակում է, որ այն շարունակում է անկում գրանցել։ Նշենք, որ ընդամենն ամիսներ առաջ նրա վարկանիշը 43 տոկոս էր, իսկ հիմա 38 եւ անկումը՝ 5 տոկոս, բավական մեծ է։ Միաժամանակ, եթե անցյալ շաբաթների ընթացքում Թրամփին չէր աջակցում ամերիկացիների 53 տոկոսը, ապա հիմա այդ թիվն աճել է ու դարձել 60 տոկոս։