Որ անվասայլակի վրա էի, ամաչում էի հիվանդանոցի բակ դուրս գալ. Քառօրյայի մասնակից

Որ անվասայլակի վրա էի, ամաչում էի հիվանդանոցի բակ դուրս գալ. Քառօրյայի մասնակից

Դանիել Դավթյանը Քառօրյա պատերազմի մասնակիցներից է: Նա հաշմանդամ էր դարձել եւ միայն վերականգնողական կենտրոնի շնորհիվ է կարողացել հասարակություն վերադառնալ:

Պարպված փամփուշտներից զարդեր ստեղծող գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը Ապրիլյան պատերազմի մասնակից 18 տղաների , այդ թվում և Դանիելին, առանձնահատուկ ուշադրության արժանացրեց՝ իր կերտած «Խաղաղության խաչերը » նվիրելով նրանց: Միջոցառումը, որը կազմակերպվել էր «Armenian brands» -ի աջակցությամբ, տղաների օրը առանձնահատուկ դարձրեց:

Դանիելի խոսքերով՝ խաչը խորհրդանշական էր այնքանով, որ, Աստծուն ապավինելով, ապաքինվել է: «Որ անվասայլակի վրա էի, ամաչում էի հիվանդանոցի բակ դուրս գալ, որ ինձ չտեսնեն հաշմանդամ: Ես միշտ ուրախ եւ աշխույժ եմ եղել: Չարաբաստիկ օրից երեք տարի է անցել: Ես արդեն նորմալ եմ նայում էս ամենին, առաջվա նման չեմ ամաչում: Ես գիտեմ հիմա՝ ինչու  եմ էս վիճակում»,-ասում է Դանիելը՝ նշելով, որ իր վիրավորվելուց երեք տարի անց, կարողացել է մեկնել Արցախ՝ այն դիրքերը, որտեղ վիրավորվել է, եւ համոզվել է, որ բանակն այլևս առաջվանը չէ. հիմա համեմատաբար տեխնիկապես զինված է ու պատրաստված :

Քառօրյայի մասնակից Տիգրանը նույնպես շոյված է արվեստագետի նվերից: Այն ստիպեց կրկին վերապրել պատերազմը, թեև հուշերը երբեք չեն լքում. «Սա մի քայլ էր, որ ապացուցում է, որ ոչինչ ու ոչ մեկ չի մոռացվում: Պատերազմի հուշերն անընդհատ են հետապնդում, ամեն վայրկյան մեզ հետ են…,բայց այսօր մենք եռակի ու քառակի անգամ ուժեղ ենք»,-նշում է քառօրյա պատերազմի մասնակիցը:

Մանրամասները՝ տեսանյութերում