Միգուցե չպետք է ասեի, բայց կասեմ․ Լուկաշենկոն՝ Պուտինին

Միգուցե չպետք է ասեի, բայց կասեմ․ Լուկաշենկոն՝ Պուտինին

Այսօր՝ հուլիսի 23-ին, Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «վագներցիները սկսել են որոշակի ճնշում գործադրել իր վրա՝ հայտնելով Վարշավա գնալու ցանկության մասին։

«Միգուցե, չպետք է ասեի այս մասին, բայց կասեմ: Վագներցիները սկսել են որոշակիորեն ճնշել մեզ՝ ասելով․ «Ուզում ենք գնալ դեպի Արևմուտք: Խնդրում ենք ձեր թույլտվությունը։ 

Ասում եմ՝ ձեր ինչի՞ն է պետք Արևմուտք գնալը։ Պատասխանում են՝ «Դե, էքսկուրսիա կգնանք Վարշավա, Ժեշով», - պատմել է Լուկաշենկոն՝ Պուտինի զարմացական հայացքի ներքո։

«Ես նրանց պահում եմ կենտրոնում, ինչպես պայմանավորվել ենք։ Բելառուսը չէր ցանկանա նրանց վերակայել այնտեղ, քանի որ նրանց տրամադրությունը վատ է: Եվ մենք պետք է արժանին մատուցել․ նրանք գիտեն, թե ինչ է կատարվում Միութենական պետության շուրջ: Դե սա ընդամենը մեկ էսքիզ է», - նշել է Բելառուսի առաջնորդը։

Մեկնաբանելով Պուտինի կողմից ավելի վաղ հնչեցրած «Ուկրաինայի մասնատման» վերաբերյալ Վարշավայի հիպոթետիկ ծրագրերը՝ Լուկաշենկոն ասել է, որ դա «անընդունելի սցենար է»։

«Արևմտյան Ուկրաինայի տարանջատումը, Ուկրաինայի մասնատումը մեզ համար անընդունելի է»,- ասել է Լուկաշենկոն։