Տարվա բառը՝ «դուխով»

Տարվա բառը՝  «դուխով»

Խոսակցական հայերենում վաղուց օգտագործում են  «դուխով» բառը:
2018 թ. համաժողովրդական շարժման ժամանակ այն առավել լայն տարածում ստացավ ու սկսեց ավելի լայնորեն կիրառվել, տեղ գտնելով ոչ միայն բանավոր խոսքում: Հեղափոխության օրերին ոչ միայն բառն էր օգտագործում, այլ  սկսեցին երգ երգել, տեսահոլովակներ պատրաստել, արտադրել՝ «դուխով» գլխարկներ, շապիկներ, հետո տետրեր, գրիչներ: Որոշ տեսակետից արտադրողների շահեցին, քանի որ բուռն թափով վաճառվում էր այն ամենը ինչի վրա գրված էր «դուխով»:

Ամիսներ անցան, «դուխի» «դուխը» չնստեց, եւ լայն թափով վաճառվեց «դուխով» բաժակներ, պայուսկաներ, օրագրեր, անգամ «դուխով» վարչապետ օղի, դուխով տորթեր:  Որոշ քաղաքներում հաճախ  օբյեկտների վրա հանդիպում ենք  «դուխով» բառը. օրինակ՝  «դուխով» վարսավիրանոց,   «դուխով»  կոշկակարանոց:   Հավանաբար բառը զորություն ունի, մարդկանց դուխ է տալիս, որ դիմանան կյանքի մարտահրավերներին: Վերջերս Հրազդանում մի վարսավիրանոց տեսա, վրան գրված է «դուխով» վարսավիրանոց: Վարսավիրը  մի երիտասարդ է, ով ինձ տեսնելով, ասաց «դուխով» ներս արի: Ինձ հետաքրքրեց, թե ինչո՞ւ է վարսավիրանոց բառի կողքին գրել «դուխով». «Էսպես լավա, ներսում էլ «դուխով» երգ ենք լսում, որ օրը գործ չի լինում, որ դուխներս չգցենք»,-ասաց երիտասարդը: 

Փորձեցինք գտնել թե որտեղից է ծագել «դուխով» բառը: «Դուխով» բառի հիմքում ընկած է, իհարկե, ռուս. дух ‘ոգի’ բառն արտացոլող «դուխ»-ը։ Վերջինս արդեն ունի իր որոշակի տեղը խոսակցական լեզվում ու հատկապես «ջահելական» բառապաշարում։ Է՛լ ավելի տարածված է «դուխով»-ը, որը հայակազմ բառ է (քանի որ կազմված է հայերեն գործիական հոլովի «-ով» վերջավորությամբ)։ Բազմաթիվ համարժեքներ են առաջարկվել «դուխով» բառի փոխարեն՝ անկոտրում, անվախ, անվարան, անվեհեր, թափով, կորովի, համարձակ, ոգով, սրտով, վստահ և այլն։