ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի տարածքներ են։ 

Այս մասին Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին՝ հրաժարվել Վրաստանի տարածքները որպես անկախ պետություններ ճանաչելուց։ 

Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված տարածքներում ընտրությունների կազմակերպումը լիովին անօրինական է։ Ռուսաստանի նախագահական ընտրություններն ազատ և արդար չեն»,- ասել է Ստոլտենբերգը։

Հիշեցնենք, պաշտոնյան Թբիլիսի է ժամանել Բաքվից։ Վրաստանից հետո նա այցելելու է Հայաստան։