Ներքին Հանդում մտահոգված են․ թշնամին 25 մետր է հեռու գերեզմանատնից

Ներքին Հանդում մտահոգված են․ թշնամին 25 մետր է հեռու գերեզմանատնից

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի բնակիչները կրկին չեն կարողանում գնալ գերեզմանատուն: 

Պատճառն այն է, որ նախորդ տարվա մարտից ադրբեջանական զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել: 
Համայնքի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հակառակորդը գերեզմանատնից 25 մետր հեռավորություն վրա է։ 

Հարցին՝ երբ մարդ է մահանում, որտե՞ղ են հուղարկավորում, պատասխանեց, որ դեռեւս ոչ ոք չի մահացել, բայց, եթե մահանա ինչ-որ մեկը, ապա չեն իմանալու՝ որտեղ են հուղարկավորելու․ «Մտածում ենք այդ ուղղությամբ, ամբողջ օրը մեր խոսակցության թեման դա է,  այնպես չէ, որ հեշտ լուծվող հարց է։ Ցանկացած  մարդ, որ գալիս է կառավարությունից, այդ հարցն ենք բարձրացնում, թե ոնց կարող ենք լուծել»։

Վարչական ղեկավարից նաեւ հետաքրքվեցինք, թե արդյոք գյուղը լքողներ եղե՞լ են, պատասխանեց՝ ոչ, բնակիչները գյուղում  են։