Լատվիան և Լիտվան ողջունել են Մակրոնի առաջարկը․ ովքե՞ր են դեմ

Լատվիան և Լիտվան ողջունել են Մակրոնի առաջարկը․ ովքե՞ր են դեմ

Լատվիան պատրաստ է դիտարկել Ուկրաինա արեւմտյան զորքեր ուղարկելու հարցը, եթե ՆԱՏՕ-ում նման կոնսենսուս լինի։

Այս մասին հայտնել է Լատվիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, նրա խոսքերը մեջբերել է գերմանական Tagesschau հեռուստաալիքը։

Պաշտոնյան հավելել է, որ Լատվիայում սկզբունքային բացասական վերաբերմունք չկա նման հնարավորության նկատմամբ։

Բացի այդ, Լիտվայի նախագահի խորհրդական Կեստուտիս Բուդրիսը հայտնել է, որ Լիտվան նույնպես դիտարկում է Ուկրաինա ռազմական անձնակազմ ուղարկելու հնարավորությունը։ 

Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասի խոսքով՝ հարցը քննարկման փուլում է։ Անուսաուսկասը պարզաբանել է, որ ՆԱՏՕ-ի զորքերը Ուկրաինա ուղարկելը ենթադրում է նրանց մասնակցությունը ուսուցմանը, այլ ոչ թե ռազմական առաքելություններին։

Հավելենք, որ Շվեդիան, Գերմանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Իտալիան և Հունգարիա դեմ են արտահայտվել Մակրոնի առաջարկին՝ կապված Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հետ։ 

ՆԱՏՕ-ում էլ կտրականապես հերքել են նման տարբերակի հնարավորությունը։