Քաղաքապետարանը 13-րդ աշխատավարձը չի՞ տա․ Մարությանը դեռ մտորում է

Քաղաքապետարանը 13-րդ աշխատավարձը չի՞ տա․ Մարությանը դեռ մտորում է

Երեւանի քաղաքապետարանում շարունակվում է ավագանու նիստը։ Նիստին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց ուղղեց՝ ո՞րն է տրամաբանությունը բյուջեով հաստատել 13-րդ աշխատավարձը, քննադատվել դրա համար, ապա այդ աշխատավարձը չտալ։

Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանելով հարցին՝ ասաց, որ դեռեւս որոշում չունի դրա վերաբերյալ․ «Ես որոշումը դեռ չեմ կայացրել տրվելո՞ւ է, թե՞ ոչ, ինչպե՞ս է տրվելու։ Որոշումն էս րոպեին չկա։ Լրատվամիջոցների հետ զրույցում այսօր ասել եմ՝ այո, մենք տվել ենք եռամսյակային պարգեւավճարները, ասացի որ այս պահին որոշում չկա»։