Ֆեյեթվիլի քաղաքապետը ներողություն է խնդրել ամերիկահայ համայնքից

Ֆեյեթվիլի քաղաքապետը ներողություն է խնդրել ամերիկահայ համայնքից

ԱՄՆ հյուսիսային Կառոլինայի Ֆեյեթվիլի քաղաքապետ Միթչ Քոլվինը ներողություն է խնդրել քաղաքի հայ համայնքից՝ 2022 թվականի հունվարի 24-ին «Խոջալուի հիշատակի օրը» ճանաչելու մասին նախապես գրված հայտարարության կապակցությամբ։

Հայ համայնքին ուղղված իր ուղերձում նա նշել է, որ Ֆեյեթվիլ քաղաքի առաքելությունն է ստեղծել գրավիչ, մշակութային բազմազան և ներառական քաղաք, սակայն այս հայտարարությունը չի համապատասխանում քաղաքի նպատակներին և միայն սրում է համայնքի պառակտվածությունը։ Այդ կապակցությամբ Միտչը չեղյալ է հայտարարել հրամանագիրը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամերիկահայ համայնքին այս խնդրին իմ ուշադրությունը հրավիրելու համար և խորապես գնահատում եմ Ֆեյեթվիլ քաղաքի և ամերիկահայ համայնքի հարաբերությունները»,- ընդգծել է քաղաքապետարանի ղեկավարը։