Եր՞բ և ի՞նչի շուրջ են զրուցել Պուտինն ու Շոլցը վերջին անգամ

Եր՞բ և ի՞նչի շուրջ են զրուցել Պուտինն ու Շոլցը վերջին անգամ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին։ Այս մասին պատմել է ինքը՝ Գերմանիայի կանցլերը։

«Մեր վերջին հեռախոսազրույցը եղել է 2022 թվականի դեկտեմբերին», - Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերել Markische Allgemeine Zeitung թերթը: Շոլցը նշել է, որ մինչև այդ ավելի հաճախ են շփվել միմյանց հետ։ Նրա խոսքով, ուկրաինական հակամարտության սկսվելուց մի քանի օր առաջ իրենք երկար բանակցություններ են վարել Մոսկվայում։

Խոսելով Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հնարավորության մասին՝ Շոլցը նշել է, որ ներկայումս որոշ երկրներ, այդ թվում՝ Ուկրաինան, խորհրդատվական մակարդակով քննարկում են անվտանգության հարցերը և քննարկում են խաղաղ գործընթացի հասնելու հնարավոր ուղիները։ Այնուամենայնիվ, կանցլերն ընդգծել է, որ խաղաղությունը միշտ էլ հնարավոր է ցանկացած պահի։

Գերմանիայում Ուկրաինայի նախկին դեսպան Անդրեյ Մելնիկը հայտարարել է, որ Օլաֆ Շոլցն ու Վլադիմիր Պուտինը պետք է հանդիպում անցկացնեն՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Մելնիկը նշել է, որ պետք չէ Պուտինին Գերմանիա հրավիրել կամ անձամբ թռչել Մոսկվա, սակայն արժե հատուկ մոտեցում գտնել Արևմուտքի և Ռուսաստանի միջև երկխոսություն հաստատելու համար, ինչպես արվում էր Սառը պատերազմի ժամանակ, օրինակ՝ Իսլանդիայում կայացած հանդիպմամբ։