Խաչատուրովը մեղադրանքի տակ մեկ նախադասություն է գրել

Խաչատուրովը մեղադրանքի տակ մեկ նախադասություն է գրել

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ծանոթանալով իրեն առաջադրված մեղադրանքին, ընդամենը մեկ նախադասություն է գրել, որ մեղադրանքի էությունն իրեն անհասկանալի է եւ այդ գրառումը կատարել է ռուսերեն։

Հիշեցնենք, որ Խաչատուրովը պաշտոնավարման ընթացքում նույնպես ենթակաների հետ շփվում էր ռուսերեն։ Պատմում էին, որ նա հայերեն խոսողներին անգամ դիտողություն էր անում եւ այդպես էլ երկար տարիներ պաշտպանության համակարգում աշխատելիս այդպես էլ հայերեն չսովորեց։