Մոուրինյուն հավանություն է տվել Մխիթարյանի պայմանագիրը երկարաձգելուն

Մոուրինյուն հավանություն է տվել Մխիթարյանի պայմանագիրը երկարաձգելուն

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մնալ իտալական ակումբում։

Tuttomercatoweb-ը գրում է, որ Մխիթարյանն արդեն «համոզել է» Ժոզե Մոուրինյուին, որ իր՝ հռոմեական ակումբում հետագա ելույթների համար հիմքեր կան։

Մոուրինյուն, որն ամռանը կգլխավորի «Ռոման», տվել է իր համաձայնությունը Մխիթարյանի՝ հաջորդ մրցաշրջանում ևս իտալական ակումբում մնալուն։

Նոր պայմանագրի քննարկման համար հանդիպում է նախատեսվում։ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին։