Հայաստանում պաղպաղակի տեղական արտադրողներից 1-2-ն են կարագով պաղպաղակ պատրաստում

Հայաստանում պաղպաղակի տեղական արտադրողներից 1-2-ն են կարագով պաղպաղակ պատրաստում

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ առանց բուսական յուղի տեղական արտադրության պաղպաղակ Հայաստանում գրեթե չկա։  Եվ սա այն եզակի տարիներից է, որ այս փաստը արձանագրելու համար պետք չեն լաբորատոր փորձաքննություններ և այլն․ արտադրողներն իերնք են իրենց փաթեթավորումների վրա այդ մասին նշում։ 

«Հիմնական արտադրողներից շատ քչերն են արտադրում  կենդանական ծագման յուղերով պատրաստված պաղպաղակ։ Եվ կան 1-2 արտադրողներ, որոնք ունեն և՛ մեկը, և՛ մյուսը, բայց նրանց մոտ էլ 25 անվանատեսակից միայն 2-3  է, որ պատրաստվում է կարագով, մնացած ամեն ինչը պատրաստվում է բուսական յուղով։Եվ ավելին՝ անգամ այն արտադրանքը, որը պատրաստված է կարագով, իրացվում է ոչ թե սովորական խանութներում ու սուպերմարկետներում, այլ իրենց բրենդային խանութներում»,-ասաց Բաբկեն Պիպոյանը։

Թե ո՞ր ընկերություններ են, Պիպոյանը ձեռնպահ է մնում ասել՝ գովազդ չանելու համար։
Սրանով խախտվում է սպառողի հիմնարարար իրավունքներից մեկը՝ ընտրության իրավունքը, որ նա որպես սպառող իրավունք ունի ունենալ ընտրության իրավունք՝ կարագով պաղպաղակ ուտելու։ 
Հիմա արտադրողն ինքը այս մասին գրում է իր փաթեթավորումների վրա, մինչդեռ երկար տարիներ սպառողների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները պայքարել են արտադրողի կեղծումների դեմ, երբ նրանք ձեթը ներկայացնում էին կարագի անվան տակ։

«Եթե մենք խոսում ենք տեղական արտադրանքի մրցունակության մասին, ապա պատասխանատու կառույցներին առնվազն լուրջ գլխացավանքի տեղ պետք է տա այն, որ ՀՀ տարածք ներմուծված թանկ պաղպաղակն այօր մրցունակ է մերինի նկատմամբ։Եվ սա շատ վատ բան է» ,-ասաց նա։

Մասնավորապես,ռուսական արտադրողի 350,400,500 և ավել բարձր գների արտադրանքը։
Ըստ որում, սա միայն չարյաց փոքրագույնն է,քանի որ պաղպաղակի պատրաստման տեխնոլոգիաներով՝ ձեթը պաղպաղակի մեջ տրանսյուղերի բարձր ռիսկ է պարունակում"

Ի տարբերություն թթվասերի շուկայում կարագը բուսայուղով այդպես զանգվածաբար փոխարինված չէ բուսական յուղով։