«Հայաքվե»-ն առաջին քայլն է, որը մոտեցնում է հայ ազգին Հայաստանի Հանրապետությանը

«Հայաքվե»-ն առաջին քայլն է, որը մոտեցնում է հայ ազգին Հայաստանի Հանրապետությանը

«Հայաքվե» - շարժումը 1ին քայլն է, որը մոտեցնում է հայ ազգին Հայաստանի Հանրապետությանը: 

Մինչ օրս չենք ցանկացել ու չենք ցանկանում գիտակցել, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծել են ոչ թե հայերը, այլ միջազգային իրավիճակը: 

1ին Հանրապետություն - անհրաժեշտ էր բուֆերային զոնա Ռուսական և Օսմանյան Կայսրությունների միջև: 

2րդ՝ Սովետական Հանրապետություն - առանց մեկնաբանության, 

3րդ Հանրապետույուն՝ տես 1ին հանրապետություն: 

Երբ պետությունը ստեղծվում է ոչ թե ազգաբնակչության անկախության ձգտման արդյունքում, այլ լոկ միջազգային իրավիճակով պայմանավորված, ապա այն սպասարկում է ոչ թե ազգային շահերը, այլ միջազգային իրավիճակից բխող աշխարհաքաղաքական խաղացողներից մեկի նախասիրությունները: 

Այս պահին կարևոր չէ անգամ դա կլինի Ռուսաստանը, հավաքական Արևմուտքը, Իրանը, թե Թուրքիան: 

Հիմա պետությունը անկում է ապրում, քանի որ չկա համաշխարհային կոմպրոմիս Հայաստանի Հանրապետությունը «ստեղծած» ուժերի միջև: 

Իհարկե, կարելի է հիշատակել «Անկախության Հռչակագիրը», որտեղ բավականին ձևակերպումներ կան Հայ ազգի, Լեռնային Ղարաբաղի մասին, սակայն, ինչես ցույց տվեց ժամանակը, դրանք, ընդամենը, դեկլարատիվ բնույթ են կրում: 

Հակառակ դեպքում ՍԵՐԳՈՅԻ թոռ ՊՈՂՈՍԸ, իշխանության գալով, չէր հիշի, որ իր ՊԱՊՈՒ վատ ապրելու պատճառը Ղարաբաղն է, որից 2 տարվա մեջ հրաժարվեց ՊՈՂՈՍԸ՝ փուռը տալով Հայաստանի Հանրապետությունը:

ՀԳ 1- ով գիտի քանի ընտրող է կարդացել «Անկախության Հռչակագիրը»

ՀԳ 2 - աշխարհում մնում են միայն ազգային պետությունները, որտեղ ազգային գաղափարախոսությունը ԿԵՂԾ կատեգորիա ՉԷ:

Արսեն Մանուկյան