Աղբամաններին հարակից տարածքն այրվել է նախքան մեր մեքենայի մոտենալը․Երևանի քաղաքապետարան

Աղբամաններին հարակից տարածքն այրվել է նախքան մեր մեքենայի մոտենալը․Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապտյանը քիչ առաջ ներկայացրել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի պարզաբանումը։

«Հարգելի քաղաքացիներ, համացանցում տարածվել է լուսանկար, որտեղ պատկերված է մեր մեքենան՝ կանգնած այրվող տարածքի մոտ: Ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր աշխատակիցները մոտեցել են այս տարածքին, որպեսզի իրականացնեն մայթի աղբամաններից աղբի հեռացումը: Աղբամաններին հարակից տարածքը այրվել է նախքան մեր մեքենայի մոտենալը, և մեր աշխատակիցները որևէ կապ չունեն այդ իրավիճակի հետ»։