Գրավատների սեփականատերերն ազնիվ չեն․Դ․ Անանյան

Գրավատների սեփականատերերն ազնիվ չեն․Դ․ Անանյան

Վարչապետը օրերս գովեց Դավիթ Անանյանին՝ տարվա ընթացքում բյուջեում 40 միլիարդ դրամ ավել հավաքելու կանխատեսման համար, և այսօր ՊԵԿ ղեկավարը նկատելիորեն լավ տրամադրության մեջ էր ու հաճույքով լրագրողներին ներկայացնում էր, թե ինչն է իրենց ուրախացնում։ Միակ տհաճությունը դահլիճի անտանելի շոգն էր, ինչը Անանյանին ստիպում էր պարբերաբար անձեռոցիկով սրբել ակնոցները։

ՊԵԿ հավաքագրումների ցուցանիշները։  Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի հավաքագրումները գերակատարել ենք 11․4 մլրդ դրամով ։ Դավիթ Անանյանը նշեց, որ հարկային եկամուտներն ավելացել են 55,5 մլրդ դրամով, մաքսային եկամուտները՝ 2․8 մլրդ դրամով, հիպոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձն էլ  2019 - առաջին եռամսյակում կազմել է 26 մլրդ դրամ, նախորդ տարվա՝ շուրջ 19 միլիարդի փոխարեն։ Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտների համար սահմանվել է 1 տրիլոն, 401 մլրդ, 875 մլն դրամ  հարկային եկամուտներ և պետական տուրքեր։ Հետևաբար, այդ գումարը ՀՆԱ-հարկեր հարաբերակցության արդյունքում ստացված թիվ է։ Այնուհետև այդ թիվը կառավարության որոշմամբ բաժանվել է եռամսյակների և առաջին եռամսյակի ծրագրային համամասնությունը  285,1 մլրդ, է , սակայն փաստացի հավաքագրումը կազմել է 296,5 մլրդ։

Այսինքն՝ սահմանված չափանիշը գերակատարվել է 11,4 մլրդ դրամով կամ 4 տոկոսով։
ՊԵԿ  ղեկավարին ուրախացնող ցուցանիշներից էր նաև այն, որ 2019 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավել ՀԴՄ կտրոն: 2019 առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավել տպագրված ՀԴՄ կտրոնների թիվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է: 

ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը առաջին եռամսյակում լսել է 506 բողոք, որից 288-ը, այսինքն կեսից ավելին՝ բավարարվել է։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում լսվել էր 152 բողոք, բավարարվել էր 78-ը։ Այս վիճակագրությունը Դավիթ Անանյանի մեկնաբանությամբ՝ վկայում է հարկային մարմինների  և  գործարար միջավայրի փոխվստահության աճի մասին։
Հիշեցնենք, որ անսալով ամեն օր մի խմբի բողոքին՝ կառավարությունը ամեն օր գնում է որևէ զիջման, և հետևաբար, հարց հնչեց, հարկային եկամուտների մասով, եթե այդ հարկերը չգանձվեն, խնդիր չի՞ լինելու հարկերի հավաքագրման և բյուջեի կատարման մասով։ ՊԵԿ ղեկավարը հիշեցնելով, որ Հարկային նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու, հիմնականում, 2020 թվականից, և դրանց թվում է՝ շաքար պարունակող գազավորված ըմպելիքների  ակցիզային հարկը, նկատեց, որ, այո, կառավարությունում նման քննարկումներ եղել են։ «Որ միգուցե չկիրառեն։ Ես՝ որպես հարկային մասնագետ, ունեմ իմ սեփական կարծիքը, որը կարող է տարբերվել։ Բայց ասեմ, որ 19-ի պետական բյուջեի հարկային եկամուտների վրա, օրենսդրական փաթեթը, որ կընդունվի, չի ազդի 2019-ի հարկային եկամուտների վրա»,-ասաց Դավիթ Անանյանը։

Անդրադառնալով  հարցին, թե որքանով է ճիշտ, որ Հարկային օրենսգիրքը դեռ ուժի մեջ չմտած՝ բոլորին զիջում են․ ավտոներկրողներին, ռեստորանատերերին լսեցին, նաև, թե որքանով է արդարացված գրավատների պետտուրքի՝ 60 անգամ բարձրացումը, ՊԵԿ ղեկավարն ասաց․

 «Գրավատների առնչությամբ․․․ պետք է մի քիչ ազնիվ լինել։ Գրավատների գործունեություն իրականացնող տնտեսավարողները պետք է հիշեն, որ  սահմանված 100 հազար դրամ տուրքը, վերջին 20 տարվա ընթացքում չի վերանայվել։ Երկրորդ, իրենք պետք է որ տեղյակ լինեին, որ շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից իջեցվելու է 18, և իրենք լինելով շահութահարկի դաշտում գործող ընկերություններ, 2 տոկոսային կետերով իրենց հարկային պարտավորությունները նվազելու են»

Առջևում Ապրիլի 7-ն է, և ՊԵԿ-ում  այս անգամ ևս նախատեսվու՞մ են պարգևատրումներ։ Դավիթ Անանյանն ասում է, որ նախատեսվում են, բայց դա պետք չէ կապել Ապրիլի 7-ի հետ։ Պետական եկամուտների կոմիտեում հերթական   պարգևատրումներ կլինեն այնպես, ինչպես եղել են միշտ։
«Վճարելու ենք այն, ինչը մեզ օրենսդրությամբ թույլատրվում է։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին՝ արդյոք ապրիլի 7-ի կապակցությամբ նախատեսվա՞ծ են պարգևատրումներ, ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա-Հովսեփյան -Անանյան հայտարարություններից վերջինը Սոֆյա Հովսեփյանինն է, ով մեզ հետ զրույցում  ասել էր, որ Անանյանին կանդրադառնա «Օպերի Արմենի» հայտարարագրերի մասին ՊԵԿ հարցում ուղարկելով։ Այսինքն՝ ակնարկն անգամ թափանցիկ չէր՝ որտեղի՞ց պետական պաշտոնյային, որն իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել է ՊԵԿ- ում՝ որպես պետական պաշտոնյա, այդքան գումար։

Հարցին, թե այդ մասին ի՞նչ կարծիքի է, Անանյանը կրկնեց՝  Արմեն Հակոբյանը  1994-2017 թվականներին աշխատել է համակարգում, 2017 թվականին համակարգից դուրս է եկել և մեկ տարի զբաղվել է ակտիվ քաղաքացիական գործունեությամբ և ՊԵԿ-ում աշխատանքի է անցել Անանյանի հրավերով։ 

Ինչ վերաբերում է նրա վաստակած գումարներին, ապա Անանյանը լրջորեն հորդորում է՝ ցանկացած անձի վերաբերյալ, եթե կա տեղեկատվություն, որ նա ստացել է ապօրինի կամ կասկածելի ծագմամբ եկամուտներ,  տեղյակ պահել պատկան մարմիններին։