Հրաժարական է տվել Ալժիրի նախագահը

Հրաժարական է տվել Ալժիրի նախագահը

Հրաժարական է տվել Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆալկան։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Բուտեֆալկայի հրաժարականի նամակը փոխանցվել է այդ երկրի Սահմանադիր խորհրդին։ Առաջիկայում կհրավիրվի Սահմանադիր խորհրդի նիստ՝ Բուտեֆալկայի հրաժարականի դիմումը քննարկելու համար։ Հիշեցնենք, որ Բուտեֆալկան անընդհատ կերպով երկիրը ղեկավարել է սկսած 1999 թվականից։ Նա 82 տարեկան է, ունի առողջական լուրջ խնդիրներ, սակայն քաղաքական ասպարեզից հեռանում է ժողովրդական հուզումների պատճառով։